Մատչելիության հղումներ

Ուկրաինան Ռուսաստանին է վերադարձրել գերեվարված դեսանտայիններին


Ուկրաինա -- Գերեվարված ռուս դեսանտայինները, 28-ը օգոստոսի, 2014թ․

Ուկրաինա -- Գերեվարված ռուս դեսանտայինները, 28-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստանից ստացված հաղորդագրության համաձայն, ռուսական և ուկրաինական կողմերը ռազմագերիներ են փոխանակել։

Ուկրաինան Ռուսաստան է ուղարկել գերեվարված 10 դեսանտայիններին, իսկ Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 63 ուկրաինացի զինծառայողներին։

Փոխանակումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան։

Ռուսաստանի Զինված ուժերի դեսանտային ստորաբաժանումների փոխհրամանատար, գեներալ Ալեքսեյ Ռագոզինն ասել է, որ գերիների փոխանակումը տեղի է ունեցել «շատ դժվար բանակցությունների արդյունքում»։

Ռուսները պնդում են, թե 10 դեսանտայինները «մոլորվելով են հայտնվել Ուկրաինայի տարածքում, որտեղ սահմանանշում չի եղել»։

Ուկրաինացիները հրապարակել են նյութեր, պնդելով, թե դրանք ապացուցում են, որ դեսանտայինները հատել են սահմանը` ռուս անջատականներին աջակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG