Մատչելիության հղումներ

logo-print

Պորոշենկո․ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կնախապատրաստի


Ուկրաինա – Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, Կիև, 28-ը օգոստոսի, 2014թ.

Ուկրաինա – Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, Կիև, 28-ը օգոստոսի, 2014թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդների՝ Բրյուսելում այսօր կայացած խորհրդաժողովում որոշում է կայացվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին: Պորոշենկոն, սակայն, նշել է, որ ԵՄ առաջնորդները կսպասեն Ռուսաստանի արձագանքին առաջարկված «խաղաղության ծրագրի» հետ կապված:

Եվրոպական հանձնաժողովն իր հերթին հաստատել է, որ օգոստոսի 30-ի գագաթաժողովի ընթացքում եվրոպական կողմը քննարկել է նոր պատժամիջոցների մի քանի տարբերակներ:

Պորոշենկոյի առաջարկած խաղաղության ծրագիրը պահանջում է ռուսամետ անջատողականներին վայր դնել զենքը` արևելյան շրջաններում ինքնավարության մասին բանակցություններին վերադառալու համար: Սակայն ռուսական կողմն ի պատասխան նշում է, թե նման մոտեցումն այլ ելք, բացի պայքարը շարունակելուց չի թողնում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական բանակի գործողություններն անգամ համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական զորքերի կողմից արևելյան Ուկրաինայում քաղաքները բռնազավթելու հետ:

Ժոզե Մանուել Բարոզո

Ժոզե Մանուել Բարոզո

​Իր հերթին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, ով գագաթաժողովի ընթացքում Բրյուսելում կանգնած էր Ուկրաինայի նախագահի կողքին, նշել է, որ ինքն անձամբ է կոչ արել Պուտինին փոխել իր որդեգրած քաղաքականությունը: «21-րդ դարում հպարտ ու պատասխանատու ազգերն այսպես հարցեր չեն լուծում», - ասել է նա:

Երկուշաբթի օրվանից Եվրամիությունը Ուկրաինայի հարցում փոփոխություններ է ակնկալելու: Իրավիճակը կարող է փոխվել` կախված Ռուսաստանի արձագանքից և գործողություններից:

Եվրամիության առաջնորդները լուրջ բանակցություններ պետք է վարեն ԵՄ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան, Հունգարիան, Սլովակիան: Այս երկրներն ամենաքիչն են շահագրգռված Եվրամիության կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ավելացնելու և խստացնելու հարցում: Այս փուլում պատժամիջոցները որոշելն ու հաստատելը, փաստորեն, ավելի երկար կարող է տևել: Դիվանագիտական աղբյուրների համաձայն` նոր պատժամիջոցները կարող են Եվրամիության երկրների կողմից ոչ միանշանակ վերաբերմունքի արժանանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG