Մատչելիության հղումներ

ԵՄ խորհրդի նախագահ է ընտրվել Դոնալդ Թուսկը


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թասկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թասկ

Եվրոպական միության առաջնորդները այսօր Բրյուսելում անցկացրած գագաթաժողովի ընթացքում ԵՄ խորհրդի նախագահ ընտրեցին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկին, ով կփոխարինի Հերման վան Ռոմպոյին, իսկ ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ ընտրվեց Իտալիայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆեդերիկա Մոգերինիին:

Մոգերինիի թեկնածությունը քննարկվում, քննադատվում էր երկար ժամանակ, սակայն իտալացի դիվանագետը ԵՄ ամենաբարձր պաշտոններից մեկն է զբաղեցնելու այն բանից հետո, երբ նրան հաստատի նաև Եվրոպական խորհրդարանը:

Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մողերինի
Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մողերինի

Մոգերինիին քննադատում էին հիմնականում Ռուսաստանի հետ չափազանց սերտ կապեր ունենալու համար: Իր խոսքում այսօր Մոգերինին ասել է, թե պետք չէ մոռանալ, որ Եվրոպական միությունը խաղաղության արդյունք է:

«Ես այն սերնդից եմ, որը հավատում է եվրոպական երազանքին, սակայն մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի այն չվերածվի մղձավանջի», - ասել է նա:

ԵՄ արտաքին հարաբերությունների նորընտիր ղեկավարը կոչ է արել ուշադրությունը սևեռել հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող երևույթներին, որոնք սպառնում են Եվրոպայի անվտանգությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG