Մատչելիության հղումներ

logo-print

Պորոշենկո․ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կնախապատրաստի


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդների՝ Բրյուսելում այսօր կայացած խորհրդաժողովում որոշում է կայացվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին, որոնց կիրառումը կախված կլինի Պորոշենկոյի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացման ընթացքից:

Հանդիպմանն ընդառաջ՝ օգոստոսի 28-ին, ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի բանակի առնվազն 1000 զինծառայողներ մասնակցում են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողություններին և հրապարակել էր անցած շաբաթ արված արբանյակային լուսանկարներ, որոնցում, Հյուսիսատլանտյան դաշինքի պնդմամբ, երևում է ռուսական ինքնագնաց հրետանային միավորների շարժը:

Մինչդեռ Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, թե ռուսական զորքը ներխուժել է Ուկրաինա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG