Մատչելիության հղումներ

Շարքային Հայրապետյանը զոհվել է մեկ այլ զինծառայողի արձակած կրակոցի հետևանքով


Երեկ երեկոյան Նախիջևանի հետ սահմանագծում շարքային զինծառայող Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը զոհվել է մեկ այլ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ՊՆ մոտ կանգնած աղբյուրները։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:շ

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG