Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան շոու բիզնեսի թագուհի Ալլա Պուգաչովան նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ուշադրության հրավիրելով ռոք-երաժիշտ Անդրեյ Մակարևիչի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը առաջարկել է Անդրեյ Մակարևիչին զրկել բոլոր պետական կոչումներից ու շքանշաններից:

Ռուսաստանյան մամուլում և համացանցում, ինչպես նաև քաղաքական շրջանակների կողմից Մակարևիչի դեմ արշավը սկսել է այն բանից հետո, երբ ռոք երաժիշտը ուկրաինացի փախստականների համար համերգ է տվել Ուկրաինայի իշխանությունների հսկողության տակ գտնվող Սվյատոգորսկում: Հանրահայտ երգիչն իր ելույթներում բազմիս հայտարարել է նաև, որ չի պաշտպանում նախագահ Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում:

Երգչուհի Ալլա Պուգաչովան Պուտինին հղած իր նամակում նշում է, որ Մակարևիչը լիակատար իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և նրան դատապարտել դրա համար, առավել ևս զրկել վաստակած կոչումներից՝ անընդունելի է:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG