Մատչելիության հղումներ

logo-print

Ջոլին ու Փիթը մասնավոր հարսանեկան արարողություն են անցկացրել Ֆրանսիայում


Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջապես ամուսնացել են՝ Ֆրանսիայում անցկացված համեստ մասնավոր հարսանեկան արարողությամբ, որին մասնակցել են միայն զույգի բարեկամները և ընկերները:

Հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, սակայն այդ մասին հրապարակայնորեն հայտարարվել է միայն այսօր:

Արարողությանը ներկա են գտնվել նաև ամուսնական զույգի երեք կենսաբանական և երեք որդեգրված երեխաները:

Ջոլին և Փիթը հանդիպել են 2005 թվականին՝ «Տեր և Տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, և այդ օրերից անբաժան են մինչ օրս:

Իրենց մեծ հռչակ բերած դերերից բացի Ջոլին և Փիթը հայտնի են իրենց բարեգործական աշխատանքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG