Մատչելիության հղումներ

ՀԴԲ-ն քննում է ռուսաստանցի հաքերների հարձակումը ամերիկյան բանկերի դեմ


Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է ռուսաստանցի հաքերների կողմից ամերիկյան ֆինանսական համակարգի դեմ ուղղված հարձակումները, որոնք, արևմտյան լրատվամիջոցների գնահատմամբ, տեղի են ունեցել որպես պատասխան՝ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ ուղղված պատժամիջոցներին:

Այդ հարձակումներից, մասնավորապես, տուժել է JPMorgan Chase-ը և առնվազն մեկ այլ ամերիկյան բանկ:

Bloomberg-ի հետ զրույցներում համակարգչային անվտանգության փորձագետները հայտարարել են, որ հարձակումը «սովորական» հաքերների ձեռքի գործ չէր կարող լինել, քանի որ այն շատ ավելի բարձր վարպետություն է պահանջել:

The New York Times պարբերականը գրում է, որ JPMorgan Chase-ից բացի հարձակման թիրախ են դարձել առնվազն 4 այլ ֆինանսական կազմակերպություն: Հաքերները, պարբերականի բնութագրմամբ, «կոորդինացված հարձակումների» միջոցով հսկայական ծավալի տեղեկատվություն են գողացել, այդ թվում՝ ընթացիկ և խնայողական ավանդների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG