Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Չանքայա պալատում կազմակերպված արարողությանը


Անկարայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը արդեն ժամանել է Թուրքիայի նախագահների նստավայրը հանդիսացող Չանքայա պալատ: Այս մասին տեղեկացնում է Hurriyet օրաթերթը՝ հավելելով, որ մուտքի մոտ նրան, ինչպես և Ռեջեպ Թայիփ Էրդողանի պաշտոնամուտին ժամանած մյուս օտարերկրյա հյուրերին, դիմավորել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլա Գյուլը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում արդեն իսկ զետեղել է Չանքայա պալատում գտնվող Էդվարդ Նալբանդյանի լուսանկարը՝ գրելով․ - «Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Չանքայա պալատում մասնակցում է նախագահական լիազորությունների փոխանցման արարողությանը»:

Հիշեցնեմ, որ առաջինը Անկարայից ստացված պատոնական հրավերի մասին անցած շաբաթավերջին Ծաղկաձորում հայտարարեց Սերժ Սարգսյանը` չբացառելով, որ Հայաստանն այդ արարողությանը կմասնակցի արտգործնախարարի մակարդակով: Երկու օր առաջ արդեն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունները` հաղորդելով Նալբանդյանի այցի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG