Մատչելիության հղումներ

Միայնակ մնացած պատանին ուզում է իրավաբան դառնալ ու արդարություն հաստատել


Անչափահաս որդին երազում է մորը հանդիպել ազատության մեջ
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00

Երկու տարի առաջ 14-ամյա Արեն Միսկարյանի կայնքը մեկ րոպեում փոխվեց, երբ ոստիկանները, ներխուժելով իրենց հանրակացարանի սենյակը, ձերբակալեցին մորը՝ չփորձելով անգամ պարզել, թե ում հետ և ինչպես պետք է շարունակի ապրել անչափահաս տղան:

«Ես մեր հարևանի տանն էի մնում: Իրենք ասում էին, որ ես ստրես էի տանում: Ասում են՝ իրենց խփել եմ, կծել եմ․․․ Սկզբից ասում էին, որ մաման գնաց աշխատելու Ռուսաստան: Հետո իմացա, որ տենց չի, շատ նեղվեցի», - «Ազատությանը» պատմեց նա:

Երկու տարի առաջ տեղի ունեցածի ամեն մի դրվագը Արենը մինչև օրս հիշում է:

Ոստիկանությունը, սակայն, հերքում է, թե իրավապահները կարող էին մորը ձերբակալել՝ երեխային թողնելով բախտի քմահաճույքին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը բացառեց դա՝ պնդելով, որ ոստիկանները ոչ միայն օրենքով, այլ զուտ մարդկայնորեն չէին կարող երեխային մենակ թողել:

«Ինձ ոչ ոք չի սիրում», - անընդմեջ կրկնում էր Արենը: Թեև մոր ազատազրկումից որոշ ժամանակ անց հայտնվել է նրա հայրը, սակայն տղան դեռ տուն չի գտել, հոր երկրորդ ընտանիքն էլ հարազատ չի դարձել:

«Ազատության» հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը ասաց, թե խնամակալի՝ հատկապես հարազատ հոր առկայության դեպքում իրավապահ մարմինները ոչինչ չեն կարող անել:

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Լենա Հայրապետյանը ընդունեց, որ օրենսդրական բացի պատճառով Արենն ու նրա նմանները կարող են դուրս մնալ պետության ուշադրությունից ու մնալ խնամակալի հույսին՝ անգամ եթե վերջինս հոգ չի տանում:

Օրենքի բացերից մեկն էլ այն է, որ խնամքի պակասի մասին ահազանգելու պարտականությունը դրված է անչափահաս երեխայի կամ էլ ծանոթ-բարեկամների վրա, որոնք շատ հաճախ չեն դիմում այս քայլին՝ մտածելով, որ հետևանքները կարող են ավելի վատը լինել և ի վերջո երեխան հայտնվի մանակատանը:

Արենն ասում է, որ անգամ մոր հետ խոսելիս չի տրտնջում և չի բողոքում: Հատկապես, որ ասյօր բարի մարդիկ դեռ անտարբեր չեն․ «Օրրան» մանկական խնամքի կենտրոնը հագուստով, սննդով է օգնում Արենին, հարևաններն էլ պատրաստ են անհրաժեշտութան դեպքում առաջին օգնություն ցուցարեբել:

Ուզում է իրավաբան դառնալ ու արդարություն մտցնել առաջին հերթին հենց իր կյանքում:

Նորօրյա Մոխրաոտիկի կյանքով ապրող այս տղան արդեն հասկացել է, որ մինչև մայրիկի բանտից դուս գալը ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի, փող աշխատի, ոչ ոքի հույսին չմնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG