Մատչելիության հղումներ

Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել ՄԱԿ-ի ուղղաթիռը, կան զոհեր


Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել ՄԱԿ-ի բեռնատար ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի 3 ռուսաստանցի անդամները։

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ անձնակազմի 4-րդ անդամին հաջողվել է փրկվել։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին։

Միավորված ազգերի կազմակերպությունը «Մի 8» տեսակի ուղղաթիռը վարձակալել է «UTair» ավիաընկերությունից։ Ըստ ավիաընկերության նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը խփվել է երկիր-երկինք հրթիռով, երբ անցնելիս է եղել այն վայրով, որտեղ ավելի քան 8 ամիս է՝ քաղաքացիական պատերազմ է ընթանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG