Մատչելիության հղումներ

Իրանն ու Սաուդյան Արաբիան խոսում են հարաբերությունների «նոր էջ» բացելու մասին


Իրանի փոխարտգործնախարար Ամիր Աբդուլահիանը հայտարարել է, որ դրական ու կառուցողական բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ընտրվելուց հետո դա առաջին բարձր մակարդակի հանդիպումն է երկու երկրների միջև։

Իրանի ու Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային, մասնավորապես Գազայի հատվածին ու Իրաքին վերաբերող հարցեր։

Կողմերը ընդգծել են քաղաքական հարաբերությունների նոր էջ բացելու անհրաժեշտությունը, արքայազն Ֆեյսալի հետ հանդիպումից հետո «Ռոյթերզ» լրատվական գործակալությանն ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG