Մատչելիության հղումներ

Պորոշենկո-Պուտին հանդիպումը շարունակվել է 2 ժամ


Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երեկ բանակցություններ են վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները, սակայն որևէ առաջընթաց կարծես թե չկա, գրում է արևմտյան մամուլը։

Եվրամիության պաշտոնյաների, ինչպես նաև Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Պուտինն ու Պորոշենկոն երեկ առանձնազրույց են ունեցել, որը շարունակվել է մոտ երկու ժամ։

Պորոշենկոն ասել է, որ բոլոր կողմերը հավանության են արժանացրել ուկրաինական ուժերի ու ռուսամետ անջատողականների միջև պայքարը դադարեցնելու՝ Կիևի առաջարկները, և որ ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի հնարավորինս շուտ։

Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ աջակցելու խաղաղ գործընթացին, սակայն Կիևի գործն է որոշել ապստամբների հետ հրադադարի պայմանները։ Ուկրաինան և Արևմուտքը մեղադրում են Ռուսաստանին՝ անջատողականներին աջակցելու և զենք մատակարարելու մեջ, ինչը Մոսկվան հերքում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG