Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ


Թուրքիայի նախագահի պաշտոնից հեռացող Աբդուլա Գյուլն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Գյուլը գոհունակություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մակարդակով՝ հատուկ ընդգծելով Իլհամ Ալիևի հետ անձնական ընկերական հարաբերությունների դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Ալիևն իր հերթին բարձր է գնահատել Գյուլի ավանդը Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում՝ վստահություն հայտնելով որ երկու երկրների երկկողմ կապերը կշարունակեն մշտապես զարգանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG