Մատչելիության հղումներ

Մինսկում նախատեսվում է Պուտինի և Պորոշենկոյի հանդիպումը


Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը իր ուկրաինացի գործընկեր Պետրո Պորոշենկոյի հետ:

Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում չդադարող բախումների ֆոնին Մոսկվայի և Կիևի միջև խիստ լարված հարաբերությունների պայմաններում:

Հանդիպմանը կմասնակցեն նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախագահների հանդիպմանն ընդառաջ՝ Ուկրաինան հայտարարել է, որ Արևելքում գերի է վերցրել 10 ռուս դեսանտավորի: Ուկրաինան նաև պնդում է, որ որպես անջատական զինյալներ ծպտված ռուսական զինված ուժերը Ռուսաստանի տարածքից 10 տանկ և 2 զրահամեքենա են մտցրել Ուկրաինայի հարավ-արևելք: Կիևը շարունակաբար Մոսկվային մեղադրում է Ուկրաինայի տարածքում ռուսամետ անջատականներին աջակցելու մեջ, թեև Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG