Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է երկրորդ մարդասիրական շարասյունն ուղարկել Ուկրաինա:

Օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը Լավրովն ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինային տեղեկացրել է իր այդ մտադրության մասին և ակնկալում է Կիևի «արագ և սահուն» համագործակցությունը:

Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնության առաջին ավտոշարասյան ուղարկումը, որն իրականացվել էր առանց Կիևի համաձայնության և Կարմիր խաչի ուղեկցության, ինչը Ուկրաինայի իշխանությունների մոտ և Արևմուտքում կասկածներ էր հարուցել ավտոշարասյան ուղարկման իրական նպատակների վերաբերյալ: Ուկրաինացի պաշտոնյաները, մասնավորապես, կարծիք էին հայտնել, որ անցած շաբաթ արևելյան Ուկրաինա մտած ռուսական ավտոշարասյունը կարող էր զենք-զինամթերք տեղափոխել Դոնեցկի և Լուգանսկի ռուսամետ անջատականների համար:

Լավրովը հայտարարել է, որ ավտոշարասյունը միայն մարդասիրական օգնություն է տեղափոխել և Ռուսաստան է վերադարձել դատարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG