Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր թեկնածուն նախնական տվյալներով հաղթել է Աբխազիայի ընտրություններում


Աբխազիա - Նախագահի թեկնածու Ռաուլ Խաջիմբան քվեարկում է Սուխումիի ընտրատեղամասում, 24-ը օգոստոսի, 2014թ․

Աբխազիա - Նախագահի թեկնածու Ռաուլ Խաջիմբան քվեարկում է Սուխումիի ընտրատեղամասում, 24-ը օգոստոսի, 2014թ․

Ընդդիմության ներկայացուցիչ համարվող Ռաուլ Խաջիմբան նախնական տվյալներով առաջին փուլում հաղթել է Աբխազիայի նախագահի ընտրություններում:

Ըստ նախնական տվյալների, նա հավաքել է ձայների 50,57 տոկոսը:

Այս տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Մյուս թեկնածուներից անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիայի կողմնակիցները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ապահովել են ձայների մոտ 36 տոկոսը, պաշտպանության նախարարի աջակիցները՝ 6,4 տոկոս:

«Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և օրենսդրական շրջանակները, որոնց պայմաններում տեղի ունեցան ընտրությունները»,- այս առնչությամբ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Եվրամիությունն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,- ավելացրել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG