Մինսկում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպումը լավ առիթ է հարաբերությունների վերականգնման համար, երեկ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը՝ Ավստրիայում անցկացված Եվրոպական քաղաքական համաժողովի ժամանակ:
Էշթոնը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է սերտ կապեր պահպանել Եվրամիության երկրների հետ, նաև՝ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: