Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստ է Կիևի և Մոսկվայի միջև «իրավիճակի լիցքաթափմանն ուղղված» քայլեր ձեռնարկել


Ֆրանսիա -- Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, արխիվ

Ֆրանսիա -- Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, արխիվ

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են Կիևի և Մոսկվայի միջև «հակամարտության կարգավորման և իրավիճակի լիցքաթափմանն ուղղված» քայլեր ձեռնարկել, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

«Ֆիգարոյին» տված հարցազրույցում Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ իր երկրի դիրքորոշումը Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ շարունակում է կոշտ մնալ, սակայն կարևորել է երկխոսության անհրաժեշտությունը, նշելով, որ որևէ խելամիտ մարդ չի կարող առաջարկել պատերազմ Ռուսաստանի հետ՝ մոռանալով պատմությունն ու աշխարհագրությունը:

Լորան Ֆաբիուսը կարևոր է համարել, որ Ուկրաինան բարիդրացիական հարաբերություններ ունենա թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG