Մատչելիության հղումներ

logo-print

Անգելա Մերկելը ժամանել է Կիև


Ուկրաինա -- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (ձ) սեղմում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ձեռքը Կիևում նրա հետ հանդիպման ժամանակ, 23-ը օգոստոսի, 2014թ․

Ուկրաինա -- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (ձ) սեղմում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ձեռքը Կիևում նրա հետ հանդիպման ժամանակ, 23-ը օգոստոսի, 2014թ․

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը այսօր ժամանել է Կիև:

Ուկրաինայի մայրաքաղաքում նա բանակցություններ կվարի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ` քննարկելով Դոնբասում ստեղծված կացությունը:

Այցի մեկնարկից առաջ Գերմանիայի արտաքին գործերի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը DW-ի թղթակցի հետ զրույցում նշել է․ - «Մենք պատրաստ ենք քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերել Կիևին: Ռազմական որևէ օգնության մասին խոսք անգամ չկա»:

Ուկրաինա մեկնելուց առաջ Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ձեռնարկվող գործողությունների առթիվ` նշելով, որ մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյան մուտքը Ուկրաինա լրջորեն սրել է իրադրությունը ողջ տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG