Մատչելիության հղումներ

logo-print

Անցնող շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվել են. ՊՆ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները շփման գծում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները շփման գծում, արխիվ

Օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ԼՂ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 48 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

Եվ ՀՀ ԶՈւ, և ԼՂ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG