Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Երևան մեկնարկել է։ Հայաստանի կառավարությունից փոխանցում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին նախ դեմ առ դեմ հանդիպում է անցկացրել Հովիկ Աբրահամյանի հետ, ապա՝ քննարկումը շարունակվել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչների ընդլայնված կազմով։

Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարները, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նինո Կոբաղիձեն և Ճգնաժամերի կառավարման և անվտանգության վարչության ղեկավար Մինդիա Ջանալիձեն։

Վրաստանի վարչապետի այցի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG