Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այսօր Մոլդովայի փոխվարչապետ Ադրիան Կանդուի հետ քննարկելու է երկու երկրների միջև լարված առևտրային հարաբերությունները և նախկին խորհրդային այդ երկրի որոշումը՝ եվրոպական ուղղություն որդեգրելու վերաբերյալ:

Չնայած Ռուսաստանի դժգոհությանը՝ Մոլդովան հունիսի Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրեց, ինչին հետևեցին Մոսկվայի կողմից առևտրային պատժամիջոցների սահմանումը այդ երկրի նկատմամբ:

Ակնկալվում է, որ Ռոգոզինը մի քանի օր կանցկացնի Մոլդովայում և կայցելի նաև այդ երկրից անջատված ռուսամետ Մերձդնեստր:

Ռոգոզինի նախորդ այցը Մերձդնեստր նշանավորվել էր սկանդալով, երբ Ռուսաստանի փոխվարչապետի ինքնաթիռին արգելել էին մուտք գործել Ռումինիայի օդային տարածք և նա հայտարարել էր, որ հաջորդ անգամ ստրատեգիական ռմբակոծիչով կգա Մերձդնեստր:

Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան անհանգստությունների տեղիք է տվել Մոլդովայում, որտեղ կարծում են, որ Մոսկվան կարող է նմանատիպ ծրագրեր ունենալ նաև Մերձդնեստրի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG