Մատչելիության հղումներ

Երևանում կկառուցվի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ


Երևանի քաղաքապետարանը այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ:

Երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում:

Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է:

Դավթաշեն և Ավան վարչական շրջաններում մինի ֆուտբոլի խաղադաշտերն արդեն հանձնվել են շահագործման:

Զուգահեռաբար այժմ ընթանում են նախորդ տարիներին կառուցված խաղադաշտերի ընթացիկ նորոգման, այդ թվում նաև արհեստական խոտածածկի փոխարինման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG