Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են ժամանակավորապես փակել Մոսկվայում գործող չորս McDonald's ռեստորաններ:

Ռուսաստանի սննդի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ իր տեսուչներն այդ ռեստորաններում «բազմաթիվ» խախտումներ են հայտնաբերել:

«Ռոսպոտրեբնադզորի» խոսնակը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ամերիկյան McDonald's-ների փակումը կապված չէ Ուկրաինայի հարցում Մոսկվայի վարած քաղաքականության առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու փաստի հետ:

Իլինոյսում McDonald's-ի գլխամասային գրասենյակից տեղեկացրել են, որ մոսկովյան ռեստորանների փակման մասին որոշումն այս պահին ուսումնասիրվում է, որպեսզի «անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն ռեստորանները հնարավորինս շուտ վերաբացելու համար»:

Ռուսաստանում առաջին McDonald's-ը բացվել է Մոսկվայի Պուշկինի հրապարակում` 1990 թվականին, և ամերիկյան ընկերության պնդմամբ, այն իր ամենաշատ հաճախումներ ապահովող ռեստորանն է ամբողջ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG