Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իսրայելին և պաղեստինցիներին վերսկսել բանակցությունները


Իսրայել -- Լուսանկարը, որը արված է Իսրայել - Գազա սահմանի իսրայելական կողմից օգոստոսի 20-ին, ցույց է տալիս Գազայի հատվածից հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ
Իսրայել -- Լուսանկարը, որը արված է Իսրայել - Գազա սահմանի իսրայելական կողմից օգոստոսի 20-ին, ցույց է տալիս Գազայի հատվածից հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «խորը մտահոգություն» է հայտնել Գազային հատվածում Իսրայելի և պաղեստինցիների միջև ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:

Անվտանգության խորհուրդը կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները «երկարաժամկետ և կայուն հրադադարի» հաստատման շուրջ:

Իսրայելի և պաղեստինյան «Համաս» խմբավորման գրոհայինների միջև ռազմական գործողությունները վերսկսվել են օգոստոսի 19-ին` շուրջ 10 օր տևած հարաբերական դադարից հետո:

Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում ռազմական գործողությունները սկսել են հուլիսի 8-ից: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է օպերացիան, մինչև «Համասի» կողմից իր տարածքի հրթիռակոծությունների լիակատար դադարեցումը:

Հուլիսի սկզբից ծավալված գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 պաղեստինցի, 70 իսրայելցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG