Մատչելիության հղումներ

logo-print

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձել է ազատել ամերիկացի պատանդներին


Կադր իսլամիստների տարածած տեսանյութից, որում երևում է, թե ինչպես է գլխատվում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին, 19-ը օգոստոսի, 2014թ.

Կադր իսլամիստների տարածած տեսանյութից, որում երևում է, թե ինչպես է գլխատվում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին, 19-ը օգոստոսի, 2014թ.

Պենտագոնը հայտարարել է, թե ԱՄՆ զինված ուժերը փորձել են Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների գերությունից ազատել ամերիկյան պատանդներին, սակայն չեն կարողացել հայտնաբերել նրանց:

Պենտագոնը այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» հռչակած զինյալները տեսանյութ են տարածել՝ ցուցադրելով, թե ինչպես են գլխատում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին։ Տեսանյութը, որը վերնագրված է «Ուղերձ Ամերիկային», տեղադրված է սոցցանցերում օգոստոսի 19-ին։ Հինգ րոպեանոց տեսանյութում դիմակավորված զինյալը, ով խոսում է բրիտանական առոգանությամբ, ասում է, որ Ֆոուլին սպանվում է որպես վրեժխնդրություն Իրաքի հյուսիսում իսլամիստների դիրքերին ամերիկյան օդուժի հարվածների դիմաց: Ֆոուլին պատանդ էր վերցվել Սիրիայում 2012 թվականի նոյեմբերին:

Չնայած ահաբեկիչների այս գործողություններին, ինչպես նաև ևս մեկ ամերիկացի պատանդի սպանելու սպառնալիքներին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ հարվածները շարունակվելու են, քանի որ, նրա խոսքով, «Իսլամական պետությունը» ողջ տարածաշրջանին սպառնացող «քաղցկեղ» է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG