Մատչելիության հղումներ

ՀՀ-ին կտրամադրվի 7,9 մլն դոլար բնապահպանական ծրագրերի համար


ԳԷՀ 6-ի (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում Հայաստանի կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ. կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով, տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այս առթիվ ՀՀ Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստ: ՀՀ ԲՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն իր ծրագրային առաջարկների ցանկը պետք է ներկայացնի մինչև 2014թ. սեպտեմբերի վերջը՝ ԳԷՀ-6-ում ընդգրկելու համար: Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հայտերը, որոնցից 2-ը վերաբերվում է կլիմայի փոփոխության, 10-ը՝ կենսաբազմազանության պահպանության, իսկ 6-ը հողերի պահպանության ոլորտին, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված հողերի ոլորտի ծրագրային նախագիծը, որն առաջարկվում է իրականացնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:

Ամփոփելով նիստը՝ նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գիտականորեն հիմնավորված և առաջնային ծրագրային առաջարկներ և պատրաստակամություն հայտնել վերջիններիս բանակցային աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG