Մատչելիության հղումներ

«Իսլամական պետության» «Ուղերձը Ամերիկային»


Իրաք - «Իսլամական պետության» զինյալը Մոսուլում ծածանում է իրենց դրոշը, հունիս, 2014թ․
Իրաք - «Իսլամական պետության» զինյալը Մոսուլում ծածանում է իրենց դրոշը, հունիս, 2014թ․

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները հրապարակել են «Ուղերձ Ամերիկային» վերնագրով մի տեսանյութ, պնդելով, թե ցուցադրված է՝ ինչպես է սպանվում ամերիկացի հայտնի հեռուստա- և ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլին, ով 2012 թվականից գերեվարված է Սիրիայում:

«Իսլամական պետություն»-ը հայտարարել է, թե սա պատասխան է Վաշինգտոնին Իրաքում ամերիկյան օդուժի հարվածների համար:

Սպիտակ տունը հաստատել է տեսանյութի բովանդակության ճշմարտացիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG