Մատչելիության հղումներ

logo-print

133 անօթևան տեղափոխվել է ժամանակավոր կացարան


Անօթևանները Երևանի ժամանակավոր կացարաններից մեկում, արխիվ

Անօթևանները Երևանի ժամանակավոր կացարաններից մեկում, արխիվ

Տարեսկզբից մինչ օրս կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող 133 անօթևան տեղափոխվել է ժամանակավոր կացարան։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ 133 անօթևաններից կացարանում ներկայումս բնակվում են 100-ը, միայն 86-ը՝ Երևանից։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ 2011 թվականի դեկտեմբերի 23-ից մինչ օրս անօթևանների հետ տարված հոգեբանական աշխատանքի արդյունքում 41 անօթևաններ վերադարձել են հարազատների մոտ, 66-ը՝ տեղավորվել աշխատանքի և վերադարձել ինքնուրույն կյանքի, 17-ը՝ տեղափոխվել մասնագիտացված տուն-ինտերնատներ, հոգեկան շեղումներ ունեցող, ինչպես նաև թմրանյութերից և խմիչքից կախվածություն ունեցող 11 անօթևաններ բուժման նպատակով տեղափոխվել են մասնագիտացված հաստատություններ, 10-ը ամուսնացել են, հեռացել կացարանից, անցել ինքնուրույն կյանքի։ Ռուսաստանի 4 քաղաքացի տեղափոխվել է հայրենիք, հետախուզման մեջ գտնվող 2 անօթևան կալանավորվել է, ևս 18-ին անձնագրեր են տրվել։

Մայրաքաղաքի անօթևաններին ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը քաղաքապետարանն իրականացնում է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG