Մատչելիության հղումներ

Բոլոտնայայի գործով ևս երեք ակտիվիստ ազատազրկման դատապարտվեց


Ռուսաստան - Ձախից՝ աջ․ Ալեքսանդր Մարգոլինը, Իլյա Գուշչինը և Ալեքսեյ Գասկարովը դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակման ժամանակ, 18-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստան - Ձախից՝ աջ․ Ալեքսանդր Մարգոլինը, Իլյա Գուշչինը և Ալեքսեյ Գասկարովը դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակման ժամանակ, 18-ը օգոստոսի, 2014թ․

Մոսկվայի դատարանը Բոլոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների գործով անցնող ևս երեք ակտիվիստի է ազատազրկման դատապարտել։ 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել Իլյա Գուշչինը, 3.5-ական տարվա՝ Ալեքսանդր Մարգոլինն ու Ալեքսեյ Գասկարովը: Մեկ այլ ակտիվիստ էլ՝ Ելենա Կոխտարյովան, պայմանական պատիժ է ստացել։

Ըստ մեղադրանքների, 2012 թվականի մայիսի 6-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին, ակտիվիստները Մոսկվայում մասնակցել են հակակառավարական հզոր ցույցին, որը Բոլոտնայա հրապարակում վերածվել է բախումների ցուցարարների և իրավապահների միջև:

Կրեմլի հակառակորդները պնդում են, որ այդպիսով Ռուսաստանի իշխանությունները լռեցնում են այլակարծությունը։

Բոլոտնայա հրապարակում անկարգությունների գործով այս տարվա փետրվարին ութ ակտիվիստներ դատապարտվել են 2․5-4 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG