Մատչելիության հղումներ

Բեռլինում ավարտվել են ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունները

Գերմանիա – Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (աջից 2-րդը), Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը (աջից), Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը (2-րդ ձախից), Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակ, Բեռլին, 17-ը օգոստոսի, 2014թ․

Կիրակի ուշ երեկոյան Բեռլինում ավարտվել են ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունները Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։

Թվիթերի իր էջում Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը գրել է, թե բանակցություններ տևեցին 5 ժամ, բայց որպեսզի սայլը տեղից շարժվի՝ «շատ ավելի 5 ժամեր կպահանջվեն»։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերն էլ ասել է, թե որոշ կետերով առաջընթաց կա։

Այսօր և վաղը կողմերը հնարավոր է քննարկեն հետագա հանդիպումների ձևաչափերը։

Շտայնամայերը նշել է, թե իրենք դեռևս հեռու են պատրաստի լուծումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG