Մատչելիության հղումներ

logo-print

Երկրաշարժ Իրանի արևմուտքում


Իրանում 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Իրաքի սահմանին մոտ:

Զոհերի մասին տեղեկատվություն չկա, սակայն երկրաշարժի տարածքը ներառող շրջանի նահանգապետ Մոհամադ Ռեզա Մորվարիդը ասել է, որ կան վիրավորներ:

Իրանում երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում: Անցած ապրիլին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը 40 մարդու կյանք էր խլել Իրանի հարավում և սահմանակից Պակիստանում, իսկ 2003 թվականին երկրաշարժը տառացիորեն հողին էր հավասարեցրել հարավ-արևելյան Բամ քաղաքը՝ դառնալով 26,000 մարդու մահվան պատճառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG