Մատչելիության հղումներ

logo-print

Միսուրիի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել


ԱՄՆ -- Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործում Ֆերգյուսոնում ցուցարարների հետ բախման ժամանակ, Միսուրի, 13-ը օգոստոսի, 2014թ․.

ԱՄՆ -- Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործում Ֆերգյուսոնում ցուցարարների հետ բախման ժամանակ, Միսուրի, 13-ը օգոստոսի, 2014թ․.

ԱՄՆ Միսուրի նահանգի նահանգապետ Ջեյ Նիքսոնը արտակարգ դրություն է հայտարարել Ֆերգյուսոնում, որտեղ ոստիկանությունը սևամորթ պատանու էր սպանել:

«Մենք պետք է խաղաղություն պահպանենք: Սա փորձություն է: Ամբողջ աշխարհը մեզ է նայում», - ասել է նահանգապետը:

Հիշեցնենք՝ ոստիկանի կողմից արձակված կրակոցից օգոստոսի 9-ին սպանվել էր կողոպուտի մեջ կասկածվող 18-ամյա Մայքլ Բրոունվասը, ինչից հետո Ֆերգյուսոնում շուրջ մեկ շաբաթ բախումներ են տեղի ունեցել ոստիկանական զորքերի և պատանու սպանության դեմ բողոքող ցուցարարների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG