Մատչելիության հղումներ

logo-print

«Իսլամական պետությունը» մեղադրվում է Սիրիայում և Իրաքում ջարդեր իրականացնելու մեջ


«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն կազմակերպությունը», որը զգալի տարածքներ է գրավել Իրաքում՝ փորձելով այնտեղ խալիֆայություն հռչակել, մեղադրվում է Սիրիայում և Իրաքում հարյուրավոր մարդկանց կոտորածներ կազմակերպելու մեջ:

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ օգոստոսի 15-ին Նինեվեհ նահանգում «Իսլամական պետության» զինյալները սպանել են եզդի փոքրամասնության շուրջ 80 տղամարդ ներկայացուցչի, իսկ կանանց ու երեխաներին գերեվարել:

Օգոստոսի 16-ին սիրիական իրավապաշտպան մի կազմակերպություն հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» Սիրիայի արևելյան Դեյր Էզզոր նահանգում շուրջ 700 մարդ է սպանել:

Այս ընթացքում ամերիկյան օդուժի աջակցությամբ քրդական ուժերը հարձակում են սկսել Մոսուլի ամբարտակի ուղղությամբ, որը «Իսլամական պետության» զինյալները գրավել էին օգոստոսի 7-ին: Այս ռազմավարական նշանակություն ունեցող ամբարտակը էլեկտրականություն և ապահովում Իրաքի հյուսիսային շրջաններին, ինչպես նաև կարևորագույն դեր է խաղում գյուղատնտեսության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG