Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ նախարարները կհանդիպեն Նախիջևանում


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ

Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները օգոստոսի 18-ին այցելելու են Ադրբեջան:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին ու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային հրավիրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, նրանց եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու Նախիջևանում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախարարները նաև առանձին-առանձին հանդիպումներ են ունենալու, ինչպես նաև այցելելու են ադրբեջանական բանակի զորամասեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG