Մատչելիության հղումներ

ԱԳՆ. «Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը»


ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

Պաշտոնական Երևանը կիսում է Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, այսօր հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, «Արմինֆո» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Իրաքում վերջին շրջանում ծավալվող զարգացումները՝ Բալայանը ասել է. - «Իրաքի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության` հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունները։ Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ»։

«Մենք համերաշխ ենք միջազգային հանրության հետ Իրաքում ծայրահեղականների բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչություններին տրվել են համապատասխան հանձնարարականններ՝ այս նպատակով սերտորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ», - փոխանցել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG