Մատչելիության հղումներ

Սոչիում հանդիպել են Ֆինլանդիայի և Ռուսաստանի նախագահները


Ռուսաստանի և Ֆինլանդիայի նախագահների հանդիպումը Նովո-Օգարյովոյում, 12-ը փետրվարի, 2013թ.

Ռուսաստանի և Ֆինլանդիայի նախագահների հանդիպումը Նովո-Օգարյովոյում, 12-ը փետրվարի, 2013թ.

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով Սոչիում էր Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պատժամիջոցների արդյունքում կրած տնտեսական վնասները և հայտարարել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է ռուսական «Իզվեստիա»-ն:

Օգոստոսի 14-ին Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը ֆիննական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանին վերաբերող հարցերում Ֆինլանդիան հանդես է գալիս Եվրամիության հետ մեկ ճակատով, սակայն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն իր երկիրը պահպանել է, և ինքը մոտ ժամանակներս ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Մինչդեռ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության հուլիսի 31-ի հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Ստուբը հայտարարել էր, թե քանի որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամը չի մեղմացել, ԵՄ երկրներին այլ բան չի մնում, քան պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:

«Ցավալի է, որ Միությունը ստիպված է հավելյալ զսպող միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, բայց դրանք հիմա անխուսափելի են: Բնական է՝ մենք կշարունակենք ակտիվորեն ճնշում գործադրել ԵՄ և երկկողմ բանակցությունների միջոցով՝ ճգնաժամը լուծելու նպատակով», - հայտարարել էր Ստուբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG