Մատչելիության հղումներ

Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռվող ադրբեջանցի է սպանվել


Զինյալ ապստամբներ Սիրիայում, հունիս, 2014թ.

Զինյալ ապստամբներ Սիրիայում, հունիս, 2014թ.

Սիրիայում սպանված Ռամին Աբդուլաևը Ադրբեջանի Զարդաբի շրջանի բնակիչ է: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ նրա մահվան մասին լուրը, սպանվածի լուսանկարի հետ միասին փոխանցվել է նրա ընտանիքին: Աբդուլաևը թաղվել է Սիրիայում:

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերում զոհվել են զինյալ ապստամբների տարբեր խմբավորումներում ընդգրկված հարյուրից ավելի ադրբեջանցիներ, այդ թվում երկու տասնյակից ավելի՝ այս տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG