Մատչելիության հղումներ

logo-print

Կարեն Պետրոսյանի մահվան փաստով Հայաստանում քրգործ է հարուցվել


Կարեն Պետրոսյանը ադրբեջանական գերության մեջ, 7-ը օգոստոսի, 2014թ․

Կարեն Պետրոսյանը ադրբեջանական գերության մեջ, 7-ը օգոստոսի, 2014թ․

Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Քննությունը պետք է պարզի խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։

Միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG