Մատչելիության հղումներ

logo-print

Այս տարի պտղի մթերման ծավալների նվազումը պայմանավորված է գարնանային ցրտահարություններով, որոնց արդյունքում հատկապես տուժել են են ծիրանի այգիները: Այս մասին հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը:

Գյուղնախարարության փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ հանրապետությունում մթերվել էր 1 հազար 790 տոննա բանջարեղեն և 14 հազար 204 տոննա պտուղ: Մինչդեռ այս տարի մթերվել է ավելի շատ բանջարեղեն՝ 3 հազար 67 տոննա, սակայն ընդամենը 1 հազար 287 տոննա պտուղ:

«Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 1 հազար 704 տոննա լոլիկ, 2 հազար 77 տոննա վարունգ, 389 տոննա սմբուկ, 73 տոննա պղպեղ և 59 տոննա լոբի ու ոլոռ:

Նույն ժամանակահատվածում մթերվել է 98 տոննա դեղձ, 158 տոննա ծիրան, 494 տոննա կեռաս, սալոր ու բալ, 146 տոննա ընկույզ և 255 տոննա հատապտուղ», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG