Մատչելիության հղումներ

Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի կառավարության՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերության միջև կնքվող՝ Հայաստանի տարածքում 540 մեգավատտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին:

Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և Հայաստանի կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն:

Գազային էլեկտրակայանը աշխատելու է «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է նման կառույցի անհրաժեշտությունը երկրի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG