Մատչելիության հղումներ

logo-print

«Համաս»-ը և Իսրայելը երկարաձգում են հրադադարը


Հրթիռակոծության հետևանքով այրվող շենք Գազայի հատվածում, 9-ը օգոստոսի, 2014 թ․

Հրթիռակոծության հետևանքով այրվող շենք Գազայի հատվածում, 9-ը օգոստոսի, 2014 թ․

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը իսրայելական կողմի հետ համաձայնության է եկել՝ հինգ օրով երկարաձգելու հրադադարը, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև 72-ժամյա հրադադարը ավարտվել է կեսգիշերին:

Եգիպտական կողմը, որը հանդես է գալիս բանակցություններում որպես միջնորդ, հաստատել է հրադադարի երկարաձգման փաստը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն այդ պայմանավորվածության մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:

Միևնույն ժամանակ, իսրայելական ոստիկանությունը հաղորդել է եռօրյա հրադադարի ավարտից երկու ժամ առաջ Գազայի հատվածից արձակված առնվազն երեք հրթիռների մասին: «Համաս»-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուխրին հայտարարել է, որ «Համաս»-ը կապ չունի հրթիռների արձակման հետ:

Գազայի հատվածում մարտական գործողությունները շարունակվում են արդեն հինգ շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG