Մատչելիության հղումներ

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Սոչիի հանդիպումը


Այսօր Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում օրերս կայացած հանդիպումը:

Ղազախստանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը Նազարբաևին իրազեկել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքների մասին:

«Կողմերը քննարկել են առկա դժվարությունները և հայտնել են իրենց դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի հարցի նկատմամբ», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG