Մատչելիության հղումներ

logo-print

ՕԵԿ-ը պնդում է, որ կուսակցության վրա «խուլիգանական հարձակում» է տեղի ունեցել


«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ Ագրարային համալսարանի ղեկավարության հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը «խուլիգանական հարձակում է գործել» կուսակցության վրա:

Կուսակցության հայտարարությունում ասվում է, որ ջարդվել և քանդվել է քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը և այլ շինություններ, կուսակցությանը պատճառվել է նյութական վնաս:

«Բացի այդ վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով հարձակումներ են գործել տարածքում գտնվող ՕԵԿ անդամ պատգամավորների և անդամների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Մասնավորապես, ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովիկ Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի կապակցությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին», - նաև ասված է հաղորդագրությունում:

ՕԵԿ-ից նաև պնդում են, որ վերջին շրջանում Ագրարային համալսարանի ղեկավարությունը մամուլով պարբերաբար սպառնացել է քանդել ՕԵԿ-ին պատկանող շինությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG