Մատչելիության հղումներ

«Չենք ենթարկվել որևէ ճնշման ոստիկանության կողմից»․ Թումո կենտրոն


Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում, արխիվ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում, արխիվ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ կապված Թումանյանի այգում «Դ!եմ եմ» շարժման կազմակերպած կինոդիտման խափանման հետ:

Կենտորոնը ներողություն է հայցել ֆիլմի ընդհատման պատճառով ստեղծված անհարմարության համար:

«Օգոստոսի 11-ին Թումանյանի այգում ընդհատվեց «Ավելի հզոր մի ուժ» ֆիլմի հանրային դիտումը կազմակերպիչների և Թումոյի միջև թյուրըմբռնման պատճառով, ինչը կինոդիտման վերաբերյալ Թումոյին ներկայացված ոչ լիարժեք տեղեկատվության հետևանք էր:

Հարկ ենք համարում նշել, որ հակառակ որոշ առցանց ենթադրությունների՝ չենք ենթարկվել որևէ ճնշման ոստիկանության կողմից՝ միջոցառման անցկացմանը խոչընդոտելու նպատակով:

Նախապես տեղյակ լինելով ցուցադրվող ֆիլմի բովանդակությանը՝ աջակցել ենք «Սքրիների» ընկերությանը այն կազմակերպելու համար», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ կինոդիտումը կազմակերպվել էր «Դ!եմ եմ» շարժման նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG