Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԳՇ պետը հետևում է «այն ամենին, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև»


Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզել, արխիվ

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզել, արխիվ

«Մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև», - APA լրատվական գործակալությանը ասել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը:

«Մեր սիրտը ցավում է ադրբեջանական բանակի զոհված զինվորների համար: Ես աղոթում եմ մեր շեհիդների (նահատակների) հոգու հանգստության համար: Մեր Գյուլխանե ռազմաբժշկական ակադեմիա ուղարկված վիրավորները բժիշկների մշտական հսկողության տակ են: Մենք ըստ անհրաժեշտության իրար գրում ենք, խորհրդակցում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ», - ադրբեջանական գործակալությանը ասել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG