Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին


ԱՄՆ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, Վաշինգտոն, 12-ը ապրիլի, 2010թ․

ԱՄՆ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, Վաշինգտոն, 12-ը ապրիլի, 2010թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է․ - «Ձերդ Գերազանցություն, շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց: Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում: Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG