Մատչելիության հղումներ

logo-print

Սաակաշվիլիին երրորդ մեղադրանքն առաջադրվեց


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի դատախազությունը այսօր նոր՝ արդեն երրորդ մեղադրանքն է առաջադրել երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլի նկատմամբ։ Նախկին նախագահը մեղադրվում է Պետական պահպանության հատուկ ծառայության գաղտնի ֆոնդից 5 միլիոն դոլար յուրացնելու մեջ:

Հիշեցնենք՝ առաջին մեղադրանքը նախկին նախագահին առաջադրվեց այս տարվա հունիսի 29-ին. Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին, շուրջ 80-հատորանոց քրեական գործով, մեղադրեց 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության խաղաղ ցույցը ցրելու և մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող գույքը՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը, Մտածմինդյան զբոսայգին և Ռուսթավիի մետալուրգիական կոմբինատը զավթելու համար:

Մեկ շաբաթ անց էլ Վրաստանի դատախազությունը նոր մեղադրանք առաջադրեց Սաակաշվիլիին՝ 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով։

Օգոստոսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով նախկին նախագահին կալանավորելու որոշում է ընդունել:

Միխեիլ Սաակաշվիլին հիմա գտնվում է Միացյալ Նահանգներում: Այս ամսվա սկզբին Նյու Յորքում նա հայտարարել է, որ իր դեմ գլխավոր դատախազության մեղադրանքները անհիմն են:

Մեղադրանքները հաստատվելու դեպքում Վրաստանի նախկին նախագահին սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG