Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՀՕՊ զորավարժություններ է սկսել


Ադրբեջանի բանակը Բաքվում զորահանդեսի ժամանակ ցուցադրում է իր զինտեխնիկան, արխիվ

Ադրբեջանի բանակը Բաքվում զորահանդեսի ժամանակ ցուցադրում է իր զինտեխնիկան, արխիվ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը զորավարժություններ են սկսել:

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժությունները անցկացվում են նախարար Զաքիր Հասանովի ստորագրած 2014 թվականի մարտական պատրաստության պլանի հիման վրա:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում մշակվելու են ՀՕՊ զորքերը մարտական բարձր պատրաստականության վիճակի բերելու, պետական և ռազմական կարևոր օբյեկտների, հարձակման և պաշտպանության ժամանակ ցամաքային զորքերի միավորումների պաշտպանության գործողություններ, ինչպես նաև կրակոցներ են արձակվելու ուսումնական թիրախների՝ աէրոդինամիկ, թևավոր և բալիստիկ հրթիռների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG